կարևոր
4204 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-14 23:22
Հասարակություն

Վայոց ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, իրավապահների հերթական խայտառակությունը. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Վայոց ձորի մարզից հետդարձի ճանապարհին, ուղիղ եթերում, խոսել է իրավապահների հերթական խայտառակության մասին:

«Վայոց ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, հարս եւ սկեսուր միաժամանակ:

Ընկերուհի Արփինեն երեք զավակների մայր է, երրորը՝ մանկահասակ երեխան դեռ նոր է ապաքինվել կարմրուկ հիվանդությունից, իսկ ավագ որդին մի քանի օր անց զորակոչվելու է Հայոց Բանակ...

Հայկական «ժողովրդավարության բաստիոն» ու անբարոյություն...»,-տեղեկացրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում պատգամավորներ Գեղամ Մանուկյանին, Արման Ղազարյանին և փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել քննչականի պետի հետ և մանրամասներ իմանալ  ձերբակալված քաղաքացիների մասին, որոնց թվում կա նաև կանայք։

Նշենք, որ առավոտյան իրավապահները մտել են ՀՅԴ Վայոց ձորի մարզային գրասենյակներ․ բերման են ենթարկել և ձերբակալել մարզային կառույցի շուրջ մեկ տասնյակի հասնող անդամների, ինչպես նաև խուզարկություններ են իրականացվել գրասենյակում։