Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հերթական խայտառակությունը: Քիչ առաջ լսեցի քպ-ական պատգամավոր Սարգիս Խանդայանի ելույթը ԵԱՀԿ վեհաժողովում։ Պատկերացնում եմ, թե ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներն ինչպիսի արհամարհանքով և զզվանքով են լսել և ըստ այդմ վերաբերում Հայաստանին և ներեցեք՝ ողջ հայ ժողովրդին։Այո՛, ողջ հայ ժողովրդին, որ հանդուրժում է նմաններին։
Այդ ողորմելին լացակումած բարբաջում է, թե իրեն որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ ժառանգվել է Ղարաբաղի խնդիրը և ինքը չի ցանկանում այն թողնել հաջորդ սերնդին։
Այսինքն, սրանք շնորհակալ են թուրքերին և ադրբեջանցիներին, որ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի հարցերն արդեն փակված են և սրա ասածը կոչ է, Ադրբեջանին հայաթափել Արցախը, որ ինքն ու իր նման ողորմելիների սերունդները այլևս դարդ ու ցավ չունենան։
Դուք, ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանցիների սերունդները այլևս դարդ ու ցավ չեն ունենա, եթե ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը հայաթափեն, այդ թվում ձեզ ու ձեր սերունդներին բնաջնջելով։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան