Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սպուտնիկ-Արմենիա»-ի եթերում ՀՅԴ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում վարկանիշային թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՅԴ դրույթներից: Նա նախ նշեց, որ ՀՅԴ այս տարվա ծրագիրը գրեթե նույնությամբ կրկնում է այն բոլոր գաղափարները, որոնցով կուսակցությունը մասնակցում էր 2017թ–ի խորհրդարանական ընտրություններին։ ՀՅԴ հիմնական դրույթները փոփոխության ենթակա չեն, անկախ այն բանից, թե ինչ էմոցիաներ են գերիշխում հասարակությունում, քանի որ դրանց հիմքը գաղափարախոսությունն է: Այդ դրույթներից մեկն էլ վերաբերում է Արցախի հարցին, այն է` Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իսկ Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը:
Ինչ վերաբերում է Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև վերջին օրերի փոխադարձ հայտարարություններին, Արթուր Խաչատրյանը նախ շատ բացասական գնահատեց ստեղծված վիճակը, կարծիք հայտնելով, որ իշխանությունները չպետք է իրենց հայտարարություններով թշնամուն հնարավորություն տան նորից պատերազմ սկսել:
«ՀՅԴ ծրագրում առանձին տեղ է հատկացված ջավախահայության խնդրին։ «Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այդ հարաբերությունները պետք է բարելավվեն: Դա իր դրական ազդեցությունը կունենա ջավախահայության և վիրահայության իրավունքների լիարժեք իրացման վրա»,– ասված է ՀՅԴ նախընտրական ծրագրում։
Արթուր Խաչատրյանի համոզմամբ` Վրաստանի հետ հարաբերությունները պետք է բարելավել, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ազգային շահի։ Որքան մեր հարաբերությունները բարելավվեն, այնքան ավելի լավ կլինի ջավախահայության վիճակը, այնքան ավելի հեշտ կլինի առևտուրը Վրաստանի հետ և Վրաստանի միջով: