Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ մեր հավաքական ուժը: Ինչպես և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Արթուր Աղաբեկյանը ևս դժգոհ է, որ մեր սահմանին կատարվող իրադարձությունների կապակցությամբ ՀԱՊԿ-ն որևէ հայտարարություն չի անում:
- Պարո՛ն Աղաբեկյան, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը դժգոհել էր, որ անշուշտ, ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ադրբեջանի հարձակումների առնչությամբ ավելի ակտիվ լինեին, մինչդեռ, մեջբերում ենք, «առայժմ, ցավոք, լուրջ արձագանք չկա»: Կիսու՞մ եք այդ կարծիքը:
- Գլխավոր շտաբի պետը շատ ճիշտ ձևակերպում է տվել: Մի բան է, երբ հասարակական կարծիք է ձևավորվում, որ Հայաստանի դեմ ագրեսիայի հաջորդ օրն իսկ ՀԱՊԿ-ի ուժերը պետք է իրենց վրա վերցնեն Հայաստանի ռազմական անվտանգության խնդիրը, բայց մյուս կողմից, անգամ որպես ռազմաքաղաքական դաշինք, ՀԱՊԿ-ը պարտավոր է իր գնահատականը տալ այն ամենին, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սահմաններում: Եվ այս առումով, իսկապես իրավացի է ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետը:
-Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ը, որպես անվտանգության համակարգ, կորցրել է իր ֆունկցիոնալ նշանակությունը:
-Ես այդպիսի ձևակերպում չէի անի, թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կառույցներ են: Իսկ ռազմաքաղաքական կառույցներում ձեռք բերված համաձայնությունները գործում են միայն փոխադարձ շահի առկայության պայմաններում և այդ առումով` չի կարելի ՀԱՊԿ-ը դիտարկել մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Այ, երբ մեր հասարակությունը, քաղաքական գործիչները, մեր իշխանությունը, միայն ու միայն բարձրաձայնենք, որ թիվ մեկ երաշխավորը մենք ենք, մեր հավաքական ուժն է, ապա թե՛ ՀԱՊԿ-ն իր հստակ տեղը կունենա մեր հասարակության մեջ, թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ երկկողմ միջպետական համաձայնագրերը, որոնք մեր կյանքում ֆիքսել ենք անկախության տարիներից ի վեր:
Մանրամասները` այստեղ: