|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արցախի ԱԺ պատվիրակության հետ Երևանում քննարկվել է, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ԱԺ-ի իրականացրած խորհրդարանական դիվանագիտությունը, ինչ փոխհարաբերության մեջ պետք է մտնի կառավարության իրականացրած արտաքին քաղաքականության հետ և ինչպես կարող են Հայաստանի և Արցախի խորհրդարանները համագործակցել այս համատեքստում. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե իրենց համար սկզբունքային է, որ Արցախը չմասնակցի բանակցություններին` որպես կողմ, Ռուբինյանն արձագանքեց. «Մեզ համար էլ սկզբունքային է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջը: Մենք ունենք դիրքորոշումներ, սկզբունքներ և դրանք հետևողականորեն ներկայացնում ենք թե' միջնորդներին, թե' այլ բարեկամ երկրների, թե' Ադրբեջանին, թե' բոլորին »:
Անդրադառնալով սահմանին լարվածությունը նվազեցնելու պայմանավորվածությանը՝ նա ասաց. «Կա գործընթաց` այդ առումով, կա ուղիղ կապ կողմերի միջև, ինչը թույլ է տվել վերջին ամիսներին նվազեցնել լարվածությունը: Պարբերաբար այդ ուղիղ կապի միջոցով խոսում են կողմերը: Բնականաբար, իրավիճակն այնպիսին է, որ միշտ էլ կա վտանգ, որ լարվածության աճ կլինի»: