Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ կառավարությունը լռություն է պահպանում այն ժամանակ, երբ տարվում է համասեռամոլության, աղանդավորության քարոզի, վեհարանի գրավման փորձերի:
«Մտահոգիչն այս ամենում կառավարության լռությունն է: Վեհափառի վրա միտինգներ կազմակերպողներից մեկը նշանակվում է պաշտոնի: Մտահոգիչ է, երբ Բոլթոնը գալիս է Հայաստան ու ասում , որ Հայաստանը պետք է ազատվի պատկան կաղապարներից: Կառավարությունից` զրո արձագանք»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովի համոզմամբ, կառավարության լուռ պահվածքը այս ամենի հանդեպ անընդունելի է: Դիմելով նոր իշխանություններին, Շարմազանվը ասաց.
«Ա՛յ քաղաքական սուտասաններ, ա՛յ քաղաքական խաբեբաներ, բացի խաբելուց որևէ այլ բան չեք արել, ատելության քարոզը ինչքա՞ն կարելի է: Վարչապետն ի՞նչ է, Հայաստանը ուզում է սարքի 30-ականների Գերմանիան, ինքը ուզում է դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ՝ Գեստապոն»,- ասաց Շարմազանովը: