կարևոր
2164 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-11 12:39
Հասարակություն

Եթե օրենքը չե՛ք պաշտպանում, այլ հարց է, բայց օրենքում գրված է այլ բան, դուք ուրիշ բան եք անում․ Թադևոս Ավետիսյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրին ներկայացված նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար:  Նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։

Հիշյալ հարցի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը․

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքով» մաքսային մարմնի աշխատողներն ունե՞ն այդ հմտությունները, որոնք, որ ունեին ժամանակին ՍԱՏՄ (սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)  մասնագետները, որ աշխատանքը ողջ ծավալով և պատշաճ իրականացվի։ Հատուկ ապրանքի, սննդամթերքի և կենդանական ծագման մթերքների նկատմամաբ պրոֆեսիոնալ վերահսկողությունն իրականցնում է ՍԱՏՄ-ն, ինչո՞ւ պետք է այդ աշխատանքի համար վճարվի մաքսային մարմնի աշխատողը, դա հնարավոր չէ»,-ասաց  Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։