|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հավաստմամբ՝ լուրերն այն մասին, թե ՀՀԿ կանանց միջև վեճեր են՝ ցուցակում ընդգրկվելու համար, իրականությանը չեն համապատասխանում։ «Պարզապես ստահոդ տեղեկատվություն է»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ի ղեկավարը բազմակողմանի ճանաչում է բոլորին և նրանց պոտեցիալը։
Արձագանքելով դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում են իր և Արփինե Հովհաննիսյանի «հակամարտության» մասին տեղեկություններ, Նաղդալյանը նշեց. «Մենք միասին եղել ենք ԵԽԽՎ խմբում, իմ կողմից, բացի հոգատարությունից, բացի մեծավարի խորհուրդներից և սրտացավությունից, որևէ բան չի եղել։ Վստահ եմ՝ ինքն էլ է այդպես մտածում»:
Խոսելով նախկին ՀՀԿ-ական, Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանի կողմից կուսակցությունը լքելու մասին՝ Նաղդալյանը նշեց. «Նրա հետ խոսել չեմ կարողացել, որովհետև հեռախոսն անջատված է եղել: Գիտեմ, որ նաև փոքր-ինչ վատառողջ է եղել»:
Հարցին, թե կանանցից ովքե՞ր կառաջադրվեն ռեյտինգային ցուցակներով, կա՞ արդեն հստակեցում, Նաղդալյանը պատասխանեց. «Մոտ օրերին կհստակեցվի ցուցակը։ Ես էլ կառաջադրվեմ այն ձևով, ինչպես կորոշի կուսակցությունը»: