Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայոց աշխարհը» գրում է. «Ինչպես հայտնի է, Թալինում ունեցած իր ելույթում Փաշինյանի մերձավոր զինակից Սասուն Միքայելյանը գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հռչակեց որպես Արցախյան ազատամարտից ավելի կարեւոր իրադարձություն։
«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց ես չեմ վարանի ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը»,- հայտարարեց նա։
Քանի որ Ն.Փաշինյանը հենց տեղում չհակադարձեց իր զինակցի այս անկեղծ պոռթկումին, դրանից հետո Սասուն Միքայելյանի խոսքը որպես անհաջող ձեւակերպում ներկայացնելու եւ սրբագրելու նրա բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։
Այս հայտարարությունից անմիջապես հետո Բեյրութի մեզ ծանոթ մի մտավորական իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի ուշագրավ լուսանկար, ուր կողք կողքի պատկերված են Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը եւ ո՞վ. իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Սա ժամանակին սերտագույն զինակից եղած այդ եռյակի միանման ժպիտով զարդարված դեմքերի մի ուշագրավ համադրություն է, որը մեզ անմիջապես հիշեցնում է ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Սասունի մարմնում ձեր քաշով ասկոլկա կա» հայտարարության տերպետրոսյանական նախօրինակը՝ «ձեզ բոլորիդ Վազգենի ճկույթի հետ չեմ փոխի»։
Քանզի ինչպես Սասուն Միքայելյանն այսօր, այնպես էլ Վազգեն Սարգսյանը Տեր-Պետրոսյանի իշխանության ձեւավորման տարիներին ներկայացնում էին 1988-ին սկսված Ղարաբաղյան շարժման այն թեւը, որը, Հայաստանի անկախությունը հակադրելով Ղարաբաղի ազատագրության խնդրին, ձեւավորեց ՀՀՇ-ն։ Ժամանակ էր պետք, որ վերջինիս ընդերքում ստեղծված «Երկրապահը» առանձնանար մայր կազմակերպությունից եւ որդեգրեր ինքնուրույն ազգային-քաղաքական ուղեգիծ։
Բայց ավելի քան ակնհայտ է, որ մինչ այդ՝ 1991-ին, այդ նույն թեւի ստացած տերպետրոսյանական 80 տոկոսից ավելի քվեին այսօր հավակնող Նիկոլ Փաշինյանը, որպես նույն քաղաքական գծի ժառանգորդ, հենց Սասուն Միքայելյանի բերանով պետք է ազդարարեր Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակից գերադասող ՀՀՇ-ածին պոստուլատը։
Իսկ ահա վերջինիս հանդեպ սուր հակազդեցությունից հետո «Սասունի ասկոլկաները» (որ, նույնն է՝ «Վազգենի ճկույթը») հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը (որ նույնն է՝ Տեր-Պետրոսյանը) անպայման պետք է գերադասեր այն բազմաթիվ ազատամարտիկների անկեղծ մտահոգությունից, որոնք սվիններով ընդունեցին նման հայտարարությունը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: