կարևոր
3655 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-17 13:14
Քաղաքական

Լիզել բառը Փաշինյանի մոտ շատ է կրկնվում, հավանաբար դրա հետ կապված խնդիր ունի. Թևանյան

Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը, և մենք ապավինում ենք ժողովրդի քվեին։ Ես սրանից առաջ արդեն հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, բնական է, որ ավելի բարձր մանդատից չես հրաժարվում ավելի ցածրին գնալու համար։  Այս առումով շատ կարևոր եմ համարում բացատրելը, որ այս ընտրություններում փաստացի Էրդողանը կարող է իր դերակատարումը պաասեցնել կամ ավելացնել։ Մենք պատերազմի և խաղաղության ընտրության մեջ ենք։ Էրդողանն արդեն 2020 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու փորձեր է արել և 44-օրյա պատերազմից հետո մտել է տարածաշրջան, իսկ 2021 թվականին բառի բուն իմաստով աջակցել է Նիկոլ Փաշինյանին վերարտադրել իր իշխանությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թեկնածուն։

Թևանյանն արձագանքեց սեպտեմբերի 15-ին հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, որոնցում նա մեղադրել էր թեկնածուներին նախընտրական բանավեճին չմասնակցելու համար․ «Օգոստոսի 23-ին, երբ մեկնարկեց քարոզարշավը, կոչ արեցի, որ նա «մեյդան» դուրս գա։ Օրինակ, 2018 թվականին ո՞նց էր դուրս եկել, ծղրտոցով ինչ-որ կոչեր էր անում և քաղաքապետի ընտրությունների էր մասնակցում, մարդկանց սևերի ու սպիտակների բաժանում։ Այս անգամ գլուխը բնից չհանեց, վերջին օրով բերովի զանգվածի մոտ ասել, որ բնավեճին չեք մասնակցելու․․․ Ես նշել էի՝ ինչու բանավեճին չեմ մասնակցելու, բայց եթե կոնկրետ նա ընտրարշավ մտներ, ես նրան բանավեճում կասեի ինչ խնդիր կա, ինչ պետք է անել»,- ասաց նա։

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ պատրաստ են համագործակցել այն ուժերի հետ, ովքեր ՔՊ-ի հետ չեն լինի, գնահատական կտան ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին և պատրաստ կլինեն ամբողջական իշխանափոխության։

«Հետընտրական պրոցեսների զարգացումները կախված են իրավիճակից»,- նշեց Թևանյանը։