Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալյոշա Գաբրիելյանը գրում է․
«ԼՂՀ առաջին գումարման գերագույն խորհրդի հուվարի 6-ի անդրանիկ նիստից երեք օր անց Ասկերան քաղաքի հետ առընչված հարցեր պարզաբանելու նպատակով հանդիպում ունեցա Գերագույն խորհրդի առաջին նախագահ լուսահոգի Արթուր Մկրտչյանի հետ: Կաբինետում իրար դեմդիմաց նստած էին նախագահը և Զորի Բալայանը:Երկուսի դեմքերի արտահայտությունից կռահեցի, որ ծանր թեմայից էին զրուցում: Քաջություն ունեցա և խնդրեցի, եթե կարելի է իհարկե, բացատրել անհանգստության դրդապատճառները:
Պարզվեց, որ ԳԽ նախագահի ընտրությունից հետո երրորդ օրն է ընթանում, սակայն ՀՀ նախագահ Լ. Պետրոսյանը, գոնէ ձևի համար էլ, չի շնորհավորել Արցախի նախագահին:
Պատմությունը նորից կրկնվում է:Առ այս պահը ՀՀ առաջին դեմքը չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին:
Գտնում եմ, որ Նիկոլը իր այս քայլով արհամարած ունի արցախահայերիս վրա և, փաստորեն, ալենի օրինակով թքած ունի մեզ վրա:
Պատմությունից դասեր է պետք առնել»: