Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 14-ին Հայաստանին սահմանակից ադրբեջանական Ալիբեյլի գյուղում 12-ամյա Այգուն Շահմալիեւայի մահը հայկական կողմի վրա բարդելը, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, անտրամաբանական է եւ ենթակա չէ որեւէ քննարկման: Քաղաքագետի կարծիքով` սա նախապես ծրագրված քարոզչական հնարք էր`ուղղված ոչ միայն Ադրբեջանի հասարակությանը, այլեւ միջազգային հանրությանը, եւ իրականացվեց շատ պրոֆեսիոնալ կերպով, քանի որ միջազգային հանրությունն արդեն պահանջում է, որ հետաքննություն անցկացվի:
Քաղաքագետն ընդգծեց, որ դեռ 96 թվականին ադրբեջանցիները պնդում էին, որ հայերը նման ճանապարհով երկու երեխա են սպանել, հաջորդ դեպքը տեղի ունեցավ այս տարի, մարտի 8-ին, այսինքն` սցենարը կրկնվում է: Ընդ որում` կրկնվում է հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանում են գտնվում Մինսկի խմբի համանախագահները` բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու առաքելությամբ:
«Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում է` բանակցային գործընթացը կանխելու կամ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ռազմական գործողությունները չեն ավարտվել, որ կան զոհեր, կան կրակոցներ, որոնք պատերազմի բաղկացուցիչ մաս են կազմում»,- ասաց քաղաքագետը:
Գաղտնիք չէ, որ հարեւան երկրում տարիներ շարունակ այն քարոզչությունն է տարվել, որ հայերն ամենավայրագ ժողովուրդն են եւ իրենց խնդիրները լուծելու համար կանգ չեն առնում ոչնչի առաջ: Հայատյացությունը սրելու համար նրանք անգամ հարվածի տակ են դնում իրենց երեխաներին, եւ ոչ միայն հարվածի տակ են դնում, այլեւ իրենք են նախապատրաստում այդ սպանությունները` փորձելով այդ ամենը բարդել հայկական կողմի վրա:
«Նրանք պատրաստ են սպանել իրենց երեխաներին, եւ անում են դա: Փաստորեն, Ադրբեջանը հերթական հանցանքն է գործել իր քաղաքացիների հանդեպ եւ, սպանելով երեխաներին, փորձում է հայերի վայրագության ֆոն ձեւավորել: Ադրբեջանցիները չեն էլ փորձել հասկանալ, որ լեռնային գետով հոսող այդ փափուկ խաղալիքը խորտակվելու հատկություն ունի եւ մինչ նպատակակետին հասնելը, քարերին բախվելով, մի քանի անգամ կպայթեր»,- նկատում է Մելիք-Շահնազարյանը:
Նրա կարծիքով` հնարավոր է, որ իսկապես պայթյուն է եղել, հավանական է նաեւ, որ երեխան ինչ-որ պայթուցիկ նյութի զոհ է դարձել, բայց փնտրել հետքերը Հայաստանում, ըստ նրա, անտրամաբանական է եւ ֆիզիկայի օրենքներով` ոչ իրական: