|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել New York Post-ին և խոսել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին. հայտնում է Газета.ру-ն:
Մասնավորապես` ԱՄՆ նախագահը հարց է տվել` արդյո՞ք ուկրաինական կողմը զգուշացրել է ՌԴ-ին նրա ջրային տարածք մտնելու մտադրության մասին: «Նրանք հայտնե՞լ են, որ պատրաստվում են հատել սահմանը»,- հարցրել է նա:
Թրամփը նաև առաջարկել է խնդրի լուծման գործում ներգրավել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, և ընդգծել է, որ միջադեպն իրեն դուր չի եկել:
Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը խախտել են ՌԴ-ի սահմանը և ձերբակալվել: