|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել է Ուկրաինային այն երեք նավերը հանձնելու մասին, որոնք Կերչի նեղուցում ռուսական կողմը կալանել Էր 2018 թվականի նոյեմբերին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Նոյեմբերի 18-ին կայացել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավերի հանձնումն ուկրաինական կողմին, որոնք 2018 թվականի նոյեմբերին խախտել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը Կերչի նեղուցի շրջանում Կիևի կանխամտածված սադրանքի ընթացքում եւ կալանվել Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից: Վերոհիշյալ նավերը մեր սահմանի ապօրինի հատման՝ Ռուսաստանում շարունակվող քրեական գործի իրեղեն ապացույցներն են: Ուկրաինական կողմի պատասխանատու պահմանը դրանց հանձնելը հնարավոր է դարձել, քանի որ Ռուսաստանի իրավասու մարմիններն ավարտին են հասցրել նավերի նկատմամբ անհրաժեշտ քննչական գործողությունները, ու դրանց առկայությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում քրեական դատավարության շարունակման համար այլևս պահանջ չէ»: