|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Աև ծովում տեղի ունեցածը. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` դա սադրանք էր, որը կազմակերպել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահական ընտրությունների նախաշեմին:
Նշենք, որ նման կարծիք են հայտնել նաև մի շարք փորձագետներ` նշելով, որ Պորոշենկոն ձգտում է չեղարկել նախագահական ընտրությունները, քանի որ հաղթելու շանսեր գրեթե չունի:
Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ անգամ Ղրիմի` ՌԴ-ին միանալու և Դոնբասում հակամարտության ժամանակ Ուկրաինայում ռազմական դրություն չի հայտարարվել, իսկ հիմա դա արվում է «փոքր միջադեպի» պատճառով:
«Դա նախօրոք է ծրագրված սադրանք է: Իրավիճակը սրելու խաղ է»,-ասել է նա:
Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը խախտել են ՌԴ-ի սահմանը և ձերբակալվել: