Կերչի նեղուցում Թանզանիայի դրոշով երկու նավ է այրվել, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, 12-ին հաջողվել է փրկել: Եվս 9 նավաստի անհայտ կորած է համարվում. հայտնում է РИА Новости-ն:
Փրկարարները հույս չունեն ողջ գտնել նավաստիներին, ուստի փրկարարական գործողությւոնը փոխարինվել է որոնողականով:
Փրկարարները դեռ չեն մարում հրդեհը, սպասում են, որ հեղուկ գազը լիովին այրվի: