|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ-ի Սենատը նոյեմբերի 29-ին միաձայն բանաձեւ է ընդունել՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները Կերչի նեղուցում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ Սենատի կայքին։
«Սենատի թիվ 709 բանաձևը դատապարտում է Ռուսաստանի սադրիչ գործողությունները և կոչ անում անհապաղ Ուկրաինային վերադարձնել ձերբակալված ռազմանավերն ու ազատ արձակել նավաստիներին»,- մասնավորապես նշված է տեքստում։
Փաստաթղթում ասվում է նաև Կիևի իշխանություններին ԱՄՆ-ի աջակցության մասին։
Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական 3 նավեր խախտել են ՌԴ-ի սահմանը և ձերբակալվել: Ուկրաինայում կատարվածից հետո ռազմական դրություն է հայտարարվել: