Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրք նավատիրոջ նավը, որում եղել է 13 մարդ Ադրբեջանից և Թուրքիայից, Կերչի նեղուցում հայտնվել է աղետալի վիճակում. նրանք չեն կարողանում ծով դուրս գալ, ջուրն ու սնունդն էլ վերջանում են։ Դրա մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի նավաստիների արհմիությունից։
«Սիերա Լեոնեի դրոշի ներքո նավարկող և թուրք նավատիրոջը պատկանող Lady Fortune նավի անձնակազմը մեզ հետ կապ է հաստատել։ Մի քանի օր առաջ նրանք լքել են Կերչը և պետք է մեկնեին Թուրքիա։ Սակայն ներկա պահին պարզվել է, որ դա անհնար է՝ ջուրը գրեթե վերջացել է, սպառվում է նաև սնունդը, իսկ իրավիճակը բարդացնում է նավի տեխնիկական վիճակը, եղանակային բարդ պայմանները և այն, որ իրենց գործատուն անբարեխիղճ է դուրս եկել. նրանց վեց ամիս աշխատավարձ չեն տվել»,- պատմել է արհմիության ներկայացուցիչը:
Նա պարզաբանել է, որ նավում 13 մարդ կա՝ անձնակազմի անդամներից մեկը Թուրքիայի քաղաքացի է, մնացածն Ադրբեջանի քաղաքացիներ են։
«Հիմա Կերչի նեղուցում են, աղետի ազդանշան են ուղարկել, բայց դա կապված է ոչ թե վատ եղանակի, այլ հենց նրա հետ, որ սովամահ են լինում։ Քանի որ անձնակազմը չի կարող կապ հաստատել նավաստիների միջազգային միության հետ, նրանք դիմել են Ռուսաստանի նավաստիների արհմիությանը»,- պարզաբանել է զրուցակիցը։