Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Սիմոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքին:
«Հարգելի' պարոն Նիկոլ Փաշինյան
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է` Արցախի ազատամարտը պաշտպանողները թալանչի չեն, եթե Ձեր խոսքը կոնկրետ անձի է վերաբերում, ուղղեք այդ անձին: Հիմա կարծում եմ` Ձեր հոգնածությունն և լարվածությունն անցել է, հանգստացել եք, կրկին դիտեք Ձեր պատասխանը և տեսեք` արդյո՞ք դա համաչափ է, տեղավորվո՞ւմ է տրամաբանության մեջ, նախընտրական Ձեր խոստումի մեջ, որ ընտրարշավը լինելու է ծրագրային և գաղափարական: Մի' կրկնեք նախկինների սխալները` ՀՅԴ բաժանելու և շերտեր տեսնելու: 128 տարի այդ հնարքը շատերն են փորձել և ձախողվել: ՀՅԴ համահայկական մեծ ընտանիքը սպասում է Ձեր տրամաբանական խոսքին...»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ «Արարատ» հեռուստաալիքի եթերում Հրանտ Մարգարյանն ասել էր, որ մայիսից զենք չի մտնում Հայաստան: Փաշինյանն էլ Վանաձորում` քարոզարշավի շրջանակներում, հայտարարել էր, թե ամոթալի հայտարարություններ են հնչում: «Քիչ է մնում ասեն՝ տղե'րք, մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք` այդ կողմից, մենք` այս կողմից: Նախ` ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին. Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով: Բայց նաև ուզում եմ ասել` եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ զինված ուժերը և հայ ժողովուրդը, ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի, պատրաստ են կանգնել մինչև վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- ասել էր նա: