կարևոր
490 դիտում, 20 րոպե առաջ - 2026-11-09 22:17
Հասարակություն Քաղաքական

Արցախը սպասում է ոչ թե մեր հուզիչ խոսքին, այլ մեր միասնական քայլերին․ Հակոբ Հակոբյան

Արցախը սպասում է ոչ թե մեր հուզիչ խոսքին, այլ մեր միասնական քայլերին․ Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրել է.

«Իսկ ո՞վ ասաց, որ դեպի հայրենիք տանող ճանապարհը պետք է հեշտ լինի, երբ այն անցնում է ցավի, կորստի, կարոտի ու չմարող հույսի միջով…

Դժվար է, ցավոտ է, բայց սա չպետք է դառնա մեր արդարացումը՝ ոչինչ չանելու։

Թող Արցախը չմնա միայն մեր արցունքներում։ Թող ապրի մեր խոսքում, մեր գործերում, մեր միասնականության մեջ։

Որովհետև հայրենիքի հանդեպ հավատարմությունը չափվում է ոչ միայն նրանով, թե որքան ենք կարոտում, այլև նրանով, թե ինչ ենք անում հանուն նրա։

Արցախը սպասում է ոչ թե մեր հերթական հուզիչ խոսքին, այլ մեր գիտակից, հետևողական ու միասնական քայլերին։

Չհուսահատվել, սատարել, մասնակցել…

Սրանք պարզապես բառեր չեն։ Սրանք մեր խղճի, մեր հիշողության և մեր պատասխանատվության կոչն են»։