Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղեկացնում է, որ այսօր Սիմոն Զավարյանի շիրիմին ՀՅԴ մեծ ընտանիքը համալրվեց նորագիրներով։
«Այսօր Լոռվա Այգեհատ գյուղում երջանկություն ունեցա մասնակցել Լոռվա ՀՅԴ կառույցի 10 նորագրի երդման արարողությանը: Նրանց համար խիստ պարտավորեցնող է հատկապես այս վայրում՝ Դաշնակցության հիմնադիրներից, Դաշնակցության բարոյական տիպար, մեր ժողովրդի ազգային ազատագրական պայքարի մեծ գաղափարախոսներից Սիմոն Զավարյանի շիրիմի մոտ Դաշնակցույթան մեծ ընտանիք ընդունվելու իրենց երդում տալը: Այն բարոյական պարտավորությունը, որ Զավարյանի հիշատակը բոլորիս վրա դնում է, անչափ պարտավորեցնող է: Սիմոն Զավարյանը ծննդով հենց այս գյուղից է, իր ամբողջ կյանքը նվիրել է Արևմտյան Հայստանի ազատագրմանը՝ անցնելով Կիլիկիայով, Արևմտյան Հայաստանով, ի վերջո 1913 թվականին հուղարկավորվեց Թիֆլիսի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը: 1998 թվականին միայն նրա աճյունը հնարավոր եղավ վերահուղարկավորել նրա ծննդավայրում:
Երդման արարողությանը ներկա էին ՀՅԴ ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյան, ԳՄ անդամ Խաչիկ Ստեփանյանը և ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արմունուհի Կյուրեղյանը»: