|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանն արդեն մեկ շաբաթ է՝ չի հաջողվում կազմակերպել նախկին Աժ պատգամավոր, ԲՀԿ անդամ սպանություն նախապատրաստելու մեջ կասկածվող Գոհարիկ Ենոքյանի և Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի առերեսումը: Վերջինս, ինչպես հայտնի է, նույն գործով անցնում է որպես տուժող, քանի որ ենթադրվում է, որ Գոհարիկ Ենոքյանը հենց նրա սպանությունն է ցանկացել նախապատրաստել:
Ըստ հատուկ քննչական ծառայության մեր աղբյուրների՝ այն պահից, երբ ազատ արձակվեց Գոհարիկ Ենոքյանը, ՀՔԾ-ում շարունակվող նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ է եկել: Մի տեսակ ամեն ինչ դանդաղել է, և քննչական գործողություն, որպես այդպիսին, չի կատարվում: Քննիչները նույնիսկ տպավորություն ունեն, որ սպասողական իրավիճակ է ձևավորվել, և ինչ-որ մեկի խոսքից հետո նոր պետք է որոշվի գործի ընթացքը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։