Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինչպե՞ս են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած միջոցները. հարցի առնչությամբ ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ պատերազմի օրերին համազգային դրամահավաք իրականացվեց, իսկ հետագայում պարզվեց, որ շուրջ 52 միլիարդը փոխանցվել է պետական բյուջե:
«Հանրության շրջանում այս դրամահավաքն աչքի էր ընկնում նրանով, որ փոքր ծավալ կազմող հանգանակությունները շատ մեծ տեսակարար կշիռ էին կազմում։ Փաստացի, սա մեր բոլոր բարեկամների համար տարակուսելի արձագանք գտավ»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի ստեղծումը միտված է՝ ցրելու օդում կախված լուրերը, ըստ որոնց՝ պետական բյուջե փոխանցված գումարները ծախսվել են ոչ արդյունավետ:
Նա ասաց, որ ինքը չի տեսել հիմնադրամի կայքում հաշվետվություն ու աուդիտի արդյունքների հրապարակում:
«Չհրապարակումն ինձ համար տարակուսելի է, տարակուսելի է նաև այն փաստը, որ այս աուդիտը եղավ ոչ թե արտահերթ, այլ՝ հերթական: Կարծում եմ՝ դուք ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք, երբ, իմ հարցին ի պատասխան, նա ասաց, որ որևէ խնդիր չկա, ու քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ որևէ խնդիր չի տեսնում: Եթե, նույնիսկ, ՔՊ-ն՝ որպես մեծամասնություն, չներկայացնի իր անդամներին հանձնաժողովի անդամությանը՝ այդպիսով տորպեդահարելով քննիչ հանձնաժողովի աշխատանքը, այդ հանձնաժողովը, միևնույն է, ստեղծված է օրենքի պահանջով»,- ասաց Հայկ Մամիջանյանը: