Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մտահոգությունս խորը հիասթափության է փոխվում: Ժողովրդի վարչապետ պրն Նիկոլ Փաշինյան կարծում եմ, որ ձեր քաղաքացիների հետ շփման ֆորմատը օգտագործելով (սոցցանցային ուղիղ եթերները նկատի ունեմ) պետք է որոշակի պարզաբանումներ տաք ձեզ իսկ ընտրած քաղաքացիներին, որոնց գերակշռող մեծամասնությունը, ի դեպ, մեր Եկեղեցու զավակներն են, Եկեղեցու եւ հոգեւորականների դեմ պետական ԲԱՐՁՐ պաշտոնեայի բայց ցածր բարոյական մակարդակով հնչեցված ոչ պատասխանատու հայտարարություններին։ Գուցե ինձ ասեք, թե ինչու, ես պատասխանեմ Ալենի փոխարեն, ասեմ. բոլորս էլ լավ գիտենք, որ նման քայլի Ալենը չէր գնա, եթե ձեր «օրհնությունը» չունենար։ Սպասում ենք ձեր արձագանքին»։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ լրատվամիջոցին ի պատասխան հայտնած դիրքորոշմանը։
Նա, մասնավարապես, նշել էր.
«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:
Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:
Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»: