«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռաֆիկ Խաչատրյանը:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից
Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է կալանավոր Ռաֆիկ Խաչատրյանի մահը: Նախնական ախտորոշմամբ` Խաչատրյանի մահվան պատճառը լյարդի ցիռոզն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957-ին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակել էին երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը մահացել էր, 1978թ. ծնված ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Խաչատրյանը «Թուֆենկյան-ի շինարարներից է եղել, հետո տաքսի է վարել: