կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-03 16:54
Իրավական

Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատաքննությունն ավարտվեց

Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատաքննությունն ավարտվեց

Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարվեց այս տարվա մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատաքննությունը և դատարանն անցավ դաական վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազ Հարություն Սարգսյյանը դատարանից ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրասվելու համար: Մինչ այդ հրապարակվեց գործով ամբասանյալ Գոռ Առաքեյանիի նկամամբ նշանակված դատահոգեբանական և դաահոգեբուժական փորձաքննության արդյունքները՝ համաձայն որի Առաքելյանն իրեն մեղսագրվող արարքների նկատմամբ հանձնաժողովի կողմից մեղսունակ է ճանաչվել:

Եզրակացության համաձայն՝ քանի որ գործի նյութերում առկա չէ հետազոտվող իրավիճակի վերաբերյալ Գոռ Առաքելյանի կողմից նկարագրվող որևէ տեղեկություն, և նախաքննության, և դատաքննության ընթացքում Գոռ Առաքելյանը հրաժարվել է իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ հայտնել, փորձաքննության ընթացքում ևս հրաժարվել է դեպքի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, ինչպես նաև հրաժարվել է անցնել որոշակի մեթոդիկաներ, ուստի հետազոտվող իրավիճակում Գոռ Առաքելյանի հոգեվիճակի վերաբերյալ որոշմամբ առաջադրված հարցադրումներին հնարավոր չէ պատասխանել:

Ըստ փորձագեների՝ նրան բնորոշ է հուզական անկայունությունը, իմպուլիսիվությունը և այլ հատկանիշներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ Գոռ Առաքելյանի վարքի վրա: Փորձագետները եզրակացրել էին, որ Գոռ Առաքելյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, ուստի մեղսագրվող արարքների նկամամբ ճանաչվել է մեղսունակ: Հաջորդ դատկան նիստը նշանակվեց օգոստոսի 20-ին: