կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 16:47
Իրավական

Շշի Մելոյին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների գործով Աբովյանի բնակիչ է ձերբակալվել

Շշի Մելոյին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների գործով Աբովյանի բնակիչ է  ձերբակալվել

Այսօր Կոտայքի մարզի «Պարտեզ» ռեստորանային համալիրում հնչած կրակոցների գործով Աբովյանի բնակիչ է  ձերբակալվել:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ. և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ զինված միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում հրազեն կիրառած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։

Նշենք, որ կրակոցների հետևանքով կա մեկ զոհ և 7 վիրավոր: «Պարտեզը» պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին, որը հայտնի է Շշի Մելո մականունով: