|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը պետք է հրապարակեր նախորդ տարվա մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրական ճառը: Սակայն գործը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ դատախազը վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին: Ուստի այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 24-ին: Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Առաքելյանը հիշյալ զենքի գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։