| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝մարտի 19-ին Երևանում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 19-ին` ժամը 15:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բանուկ հատվածում, խախտելով հասարակական կարգը, անտեսելով նշված վայրում գտնվող քաղաքացիների առկայությունը, ողորկափող հրազենով մեկ անգամ կրակել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 1961թ. ծնված Հ.Վարդանյանի ուղղությամբ՝ պատճառելով աջ ազդրի հատվածի փափուկ հյուսվածքների բազմաթիվ կոտորակային վնասվածքներ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և որսորդական հրացանի փամփուշտի կոնտեյներ:
Հ.Վարդանյանը ճանաչվել է տուժող, առգրավվել են  դեպքի վայրի հարակից տարածքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և զննվել, հարցաքննվել մի շարք անձինք:
Դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու  ուղղությամբ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: