կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 19:40
Հասարակություն

2019 թ.Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանվել է զեղչ` մինչև 50% չափով

2019 թ.Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանվել է զեղչ` մինչև 50% չափով

 

Կովկաս-Փոթի լաստանավի աշխատանքի վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցություն ապահովում են իրավաբանական անձինք, որոնց սեփականատերեր ո՛չ ՀԿԵ-ն, ո՛չ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը չեն հանդիսանում: Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքում՝ Կովկաս-Փոթի երթուղում բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Հաշվի առնելով  բեռնափոխադրումների ծավալների նվազումը՝ նշված երթուղով փոխադրումներ իրականացնելու գործընթացում աշխատանքային կարգով ճշգրտումներ են կատարվել: Պահանջարկի առկայության դեպքում՝ ՀԿԵ-ն պատրաստ է փոխադրումներ իրականացնել Կովկաս-Փոթի երթուղով:

Այս նպատակով Ռուսական երկաթուղիները և ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը 2019 թվականին Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանել են զեղչ մինչև 50% չափով:

2017 թվականին Կովկաս-Փոթի երկաթուղալաստանավային երթուղում բեռնափոխադրումների ծավալները կազմել են 590 վագոն (35 հազար տոննա), ինչը կազմում է ՀՀ ներմուծման և արտահանման հաղորդակցությունում տրանսպորտի բոլոր միջոցներով (բացառությամբ մագիաստրալայինը) իրականացված բեռնափոխադրումների 0,9%-ը:

 «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: