|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանում այս տարվա ապրիլին կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին մինչև մարտի 31-ը գրանցվելու դեպքում` կտրամադրվի 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար:
Համաժողովը կանցկացվի ապրիլի 27-29-ը՝ Seven Visions Resort & Places, The Dvin համալիրում: Այս տարի համաժողովը կհամախմբի ավելի քան 500 մասնակից 30 երկրներից։ Յունիբանկը FINTECH360 համաժողովի գլխավոր հովանավորն է:
Պանելային քննարկումների հիմնական թեմաներն են՝
• Ֆինանսական ծառայությունների թվային վերափոխում
• Արհեստական բանականության կիրառումը բանկային ոլորտում
• Կենսաչափական և թվային նույնականացում
• Էլեկտրոնային առևտուր
• Տվյալների պաշտպանություն
• Իրական ակտիվների տոկենիզացիա
• Կրիպտոարժույթներ և բլոկչեյն տեխնոլոգիա
3-օրյա ծրագրը ներառում է նաև էքսկուրսիաներ, այցելություն գինեգործարան և գալա-ընթրիք:
Համաժողովի ամբողջական ծրագիրը և գրանցումը հասանելի են https://fintech360.io/ կայքում: