Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Քարֆուրը» ապրանք վերցնելու համար պահանջում է մինչև 25 տոկոս զեղչ (ըստ հրապարակման` Հայաստանի մյուս սուպերմարկետները պահանջում են մինչև 8% զեղչ), բայց բանակցությունների ընթացքում «իջնում է» մինչև 20-22 տոկոս:
«Արտադրողներից ու մատակարարներից շատերի պնդմամբ, այդ մատակարարելու պարագայում իրենք ոչ միայն շահույթ չեն ստանա, այլև կաշխատեն վնասով, քանի որ այդ ապրանքի վրա իրենք ընդամենը 15-20 տոկոս շահույթ են «դնում»: Բայց սրանով խնդիրները չեն ավարտվում: Մատակարարներից ոմանք դժգոհում են, թե իրենց ապրանքները ցուցափեղկերին պատշաճ ներկայացված լինելու համար «Քարֆուրը» պահանջում է էլ ավելի մեծացնել զեղչը: Օրինակ «Երևան Մոլում» բացվելիք հիպերմարկետի տարածքը մոտավորապես մեկ հեկտար է, և եթե ապրանքը լավ ներկայացված չլինի, այն ուղղակի «կկորի», գնորդի աչքից կվրիպի և դրա վաճառքի ծավալները կնվազեն:
Իհարկե, դժվար է ասել, թե որքանով են հիմնավոր մեր մատակարարների և արտադրողների դժգոհությունները: Վերջիններս տարիներ շարունակ աշխատել են բոլորովին այլ պայմաններում նվազ մրցակցություն, մրցակիցների հետ պայմանավորվածություններ, սուպերմարկետների հետ «ախպերական» հարաբերություններ, ստվերային շրջանառություն, որակի ու գնի ոչ այնքան տրամաբանական հարաբերակցություն, և այլն: Հետաքրքիրն այն է, որ չնայած «Քարֆուրի» առաջարկած կոշտ պայմաններին շրջանառության շատ թե քիչ լուրջ ծավալներ ապահովող արտադրողներից ու մատակարարներից և ոչ մեկը, մեր ունեցած տեղեկություններով, չի հրաժարվել «Քարֆուրի» հետ աշխատելուց: Նույնիսկ խիստ դժգոհություն հայտնողները շարունակում են բանակցությունները, իսկ ոմանք էլ ընդունել են պահանջները ու պայմանագիր ստորագրել»,- գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: