կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 18:27
Քաղաքական

2019-ի բյուջեով բոլոր գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոս պարգևատրման ֆոնդ. Փաշինյան

2019-ի բյուջեով բոլոր գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոս պարգևատրման ֆոնդ. Փաշինյան

Կա խնդիր, որը բարձրաձայնվել է, և այդ խնդիրը պետք է հանրայնորեն քննարկենք, հասկանանք այն իր խորության մեջ և գանք համաձայնության, թե ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով դժգոհությունների ալիք բարձրացրած` պարգևատրումների թեմային:

«Ես չգիտեմ` նախկինում կար մարզպետ, որի համար 600 հազար աշխատավարձը կարևոր էր, թե` չէ, բայց այսօր Հայաստանի մարզպետերի 90 և ավելի տոկոսի համար այդ աշխատավարձը կարևոր է»,- նշեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` նորմա՞լ են ՊԵԿ-ի` այդքան խոշոր չափերի պարգևավճարները: Փաշինյանը պատասխանեց, որ ցանկանում է տեղեկացնել`պրոբլեմը ֆիքսել են, և 2019 թվականի համար ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդն ուղիղ կիսով չափ կրճատվել է: «Արդեն 2019-ի բյուջեում բոլոր գերատեսչությունների համար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել: Հիմա ես հույս ունեմ, որ այս պրոցեսը մինչև վերջին անկյունը կբացվի, բոլորս կիմանանք, թե ով ինչքան երբ է  ստացել, կիմանանք` ինչքան են ստանալու 2019-ին, և խորհրդարանում հանրայնորեն կունենանք քննարկում, թե ինչպես ենք վարվում այս իրավիճակի հետ»,- շեշտեց նա:

Լրագրողները հիշեցրեցին, որ երբ պատգամավոր էր, սիրում էր «Կարգին հաղորդման» մանրապատումները մեջբերել, և նույն ոճով հետաքրքրվեցին` այս 9 ամիսների ընթացքում ի՞նչ է արել: Փաշինյանը պատասխանեց. «Ես իմ հեռախոսի մեջ ունեմ գրած, վերջին երեք` մերն արած գործերն ասեմ`  չարորակ ուռուցքները կվիրահատվեն անվճար, կրճատվել է ծառայողական ավտոմեքենաների թիվը, վերջին կետը չեմ կարող ասել, գաղտնիք է»: