Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այցը Նորագավիթի մաքսատուն:
Մաքսատանը գտնվող քաղաքացին մոտեցավ ՀՀ վարչապետին և հայտնեց, որ ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ գտնել հնարավոր չէ: «Ոչ ոքի չեն տրամադրում: Մենք երեկ մեքենաները գրանցել ենք, ոչ մի մեքենայի պետհամարանիշ չեն տալիս, ասում են՝ թիթեղ չունենք»,- նշեց նա` հավելելով, որ խոսքը հայկական պետական համարանիշերի մասին է:
Ի պատասխան նրա այս դիտարկմանը` Նիկոլ Փաշինյանն ասաց` հենց այս պահին կճշտի: Նա զանգահարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Պարո´ն Օսիպյան, ես հիմա ավտոմաքսատանն եմ, և մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա, էս ի՞նչ պատմություն է»,- հարցրեց նա:
Ոստիկանապետը մանրամասնեց, որ պետհամարանիշերի համար նախատեսված` Հայաստան ներկրվող թիթեղն արդեն դուրս է եկել Փոթիից, իսկ պատճառը նախատեսվածից ավելի մեքենաների ներկրումն է:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ դա պետք էր կանխատեսել: Օսիպյանն արձագանքեց, որ կանխատեսված թիվն է անգամ գերազանցվել: «Դե արագացրե’ք»,- ասաց վարչապետը:
ՊԵԿ աշխատակիցը միևնույն ժամանակ նշեց, որ 2019 թվականի ապրիլ ամսվա սկզբին մոտ 70 %-ով ավելի մեքենա է մաքսազերծվել` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
«Օսիպյանն ասում է, որ կանխատեսել են, բայց կանխատեսածից ավելի է եղել: Հիմա թիթեղը հասել է Փոթի, Փոթիից գալիս է Երևան, ասում է՝ крепитесь, запад нам поможет»,- ասաց Փաշինյանը:
Նշենք նաև, որ երեկ ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունը պարզաբանում էր տարածել պետհամարանիշերի խնդրի հետ կապված` մանրամասնելով, որ երեկ առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը:
Ինչ վերաբերում է, թե ինչն է ստեղծված խնդրի պատճառը, վարչությունից տեղեկացնում են. «Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով: Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»: