կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 14:26
Հասարակություն

Աղետի գոտու 44 կիսակառույց բնակելի տան շինարարությունն ավարտելու համար գումար կհատկացվի

Աղետի գոտու 44 կիսակառույց բնակելի տան շինարարությունն ավարտելու համար գումար կհատկացվի

Այսօր կառավարության նիստում հաստատվեցին ՀՀ 2018 թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:

Այսպիսով` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Երկրաշարժի հետևան­քով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապա­հովում» ծրագրի շրջանակներում նախա­տես­ված 458 մլն 118 հազար դրամն ուղղվում է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար Ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից սկսված՝ առավել բարձր պատրաստականության առնվազն թվով 44 կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտմանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշեց, որ նախապես խոսվում էր, որ գումարը տրվի բնակիչներին, նրանք ավարտեն շինարարությունը, սակայն այդ տարբերակը ռիսկային է համարվել: Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության հետ պայմանագիր են կնքել, որ նույն գումարի սահմաններում այդ կիսակառույցների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնեն:

«Սխեման այսպիսին է՝ գումարը հատկացվում է մարզպետարանին, մարզպետարանը կնքում է պայմանագիր կազմակերպության հետ, որն էլ, իր հերթին, պայմանագիր է կնքում բնակիչների հետ: Սա փուլային նախագիծը. սկզբում գումարի քսան տոկոսն է   փոխանցվում, այնուհետև՝ 80 տոկոսը»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` համոզվա՞ծ են, որ այս մեխանիզմով այդ տների շինարարությունն ավարտին է հասցվելու, և ստացավ դրական պատասխան: