Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը:
2021 թվականին, ըստ նրա, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շահառու ընտանիքների բնակարանային խնդիրներն արդեն լուծված կլինեն: Վահագն Վերմիշյանը նշել է, որ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում շահառու ճանաչված 5396 ընտանիքից 2008-2017 թվականներին լուծվել է 4839-ի բնակարանային խնդիրը: 2018 թվականին պետբյուջեից հատկացված 460 միլիոն դրամով 44 ընտանիքի բնակարանային խնդիր է լուծվել:
Այս տարի նախատեսված է 560 միլիոն դրամ՝ 60 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:
«Վարչապետի հանձնարարականով՝ 2020 թվականին մնացած 453 ընտանիքներին, որպեսզի ապահովենք բնակարանով, հաշվարկային ստացել ենք 3 միլիարդ դրամ: Մեկընդմիշտ, վերջնականապես այդ հարցը փակվի, 2021 թվականին «աղետի գոտու շահառու» հասկացությունը պետք է վերանա: Տնակները պետք է վերացվեն, դարձվեն շինանյութ: Որպես կանոն՝ այդ տնակները գտնվում են քաղաքի տարածքում, զբաղեցնում են հանրային տարածքներ, շատ դեպքերում այգիներ, սպորտային տարածքներ, փողոցների մայթեր և այլն»,- ասաց Վերմիշյանը: