կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 16:10
Քաղաքական

Ալիևի և Էրդողանի համար ռիսկային էր մի կողմից պատերազմ վարելը, մյուս կողմից՝ Հրվ. գազատարի շինարարությունն ավարտելը. դա հնարավոր էր ՀՀ-ից դրա ադրբեջանական հատվածին չկրակելու երաշխիքի դեպքում. Աշոտյան

Ալիևի և Էրդողանի համար ռիսկային էր մի կողմից պատերազմ վարելը, մյուս կողմից՝  Հրվ. գազատարի շինարարությունն ավարտելը. դա հնարավոր էր ՀՀ-ից դրա ադրբեջանական հատվածին չկրակելու երաշխիքի դեպքում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս «Ատլանտյան խորհրդում» (Atlantic Council), տեղի ունեցած քննարկմանը «Էներգետիկ դիվանագիտությունը և անդրատլանտյան համագործակցությունը գործնականում. Հարավային գազային միջանցքի բացում» թեմայով:

Աշոտյանը մասնավորապես նշում է, որ ինչպես երևում է վերնագրից, քննարկումը նվիրված էր Ադրբեջանից դեպի Եվրոպա գազ տեղափոխող նոր գազատարին, որի շինարարությունն ավարտվեց 44-օրա պատերազմի ընթացքում, և առաջին ադրբեջանական գազը հասավ ԵՄ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին:

«Նշված քննարկման մասնակիցների ցանկը ուշագրավ էր, այդ թվում՝ Էլշադ Նասիրով - ՍՕԿԱՌ-ի փոխնախագահ, Մեթյու Բրայզա, Ռոբերտ Շեր – bp America-ի միջազգային կապերի տնօրեն և այլ ոչ պատահական բանախոսներ:

Դիտելով ողջ քննարկումը՝ մի շարք կարևոր հետևություններ և վերահաստատումներ պետք է արձանագրել:

1. Հայաստանում 2018-ի իշխանազավթումը նախևառաջ  այդ գազատարի աշխարահաքաղաքական հովանավորների ձեռքի գործն էր:

2. 44 –օրյա պատերազմը նաև ադրբեջանական էներգակիրները դեպի Եվրոպա արտահանելու մասին էր՝ Արցախի հարցի վտանգը չեզոքացնելով:  “Չկարգավորված հակամարտությունը միշտ սպառնալիք էր մատակարարման ուղիների համար”:

3. Ալիևն ու Էրգողանը պատահական չէին ընտրել պահը և այս խոշորագույն ներդրումաին նախագծի ապահով իրականացաման համար վերջին շանսն էին կերտում:

4. Իհարկե, ռիսկային էր մի կողմից լայնածավալ պատերազմ վարելը, մյուս կողմից՝  նման հսկայական շինարարությունը ավարտին հասցնելը: Սա հնարավոր էր անել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանից տային գազատարի ադրբեջանական ուղղության վրա չկրակելու հստակ երաշխիքներ : Ինչը, վստահ եմ, գաղտնի արվեց թե պատերազմից առաջ, թե արդեն  հրապարակավ՝ պատերազմի ընթացքում:

5. Նշված գազատարն ընդամենը միջանկյալ էտապ է միջինասիական գազը դեպի Եվրոպա վերահասցեագրելու գլոբալ ծրագրի մեջ, ինչի մասին կրկին ակտիվացել են խոսակցությունները Ադրբեջան-Թուրքմենիա վերջին գազային համաձայնությունից հետո:

6. Ուստի տարածաշրջանային լարվածությունը նաև այդ պատճառով ոչ միայն չի նվազելու, այլև ուժգնանալու է՝ Արևմուտք-Ռուսաստան/Չինաստան գլոբալ հակամարտության ֆոնին:

7. Այս ծրագրում Թուրքիան արևմտյան կորպորացիաների համար ունի առանցքային դեր, հետևաբար Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցություն ունենալ չի կարող, ինչը շուտով իրեն զգացնել կտա նաև Հարավային Կովկասում:

8. Թյուր է այն պատկերացումը, որ Արևմուտքը ոչինչ չշահեց Արցախյան պատերազմից: Նրանք լուծեցին գլոբալ հարց և այդ պատճառով ավելի թեթև տարան Ռուսաստանի զինված ուժերի տեղակայումը Արցախում:

9. Արցախը կապիտուլյանտի կողմից սկուտեղի վրա հրամցվեց անդրազգային կորպորացիաներին»,- գրել է Աշոտյանը: