|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց որոշման նախագիծ՝ գյուղատնտեսության նախարարությանը 1 միլիոն դրամ տրամադրել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման համար։
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան: Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական ցիկլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումը, շարունակական ապահովումը, զարգացումը, սելեկցիան, ձկնկիթի ստացումը, բեղմնավորումը և ինկուբացիան, թրթուրի և մանրաձկան աճեցումը, կենսունակ մանրաձկան տեղափոխումը Սևանա լիճ:
Կենսացիկլի ամբողջական համակարգի ստեղծումը հնարավորություն կտա վերահսկելու արտադրության բոլոր փուլերը՝ դրանով երաշխավորելով իշխանի էկոլոգիապես կայուն արտադրություն: Ակնկալվող արդյունքներն են Սևանի իշխանի պաշարների վերականգնումը և ձկնաբուծության զարգացումը: