կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-21 15:50
Քաղաքական

Այս ամենը դեժավյու է ինձ համար` գալիս են իշխանության ու սկսում նախկին իշխանությունների բառապաշարն օգտագործել. Արմեն Ռուստամյան

Այս ամենը դեժավյու է ինձ համար` գալիս են իշխանության ու սկսում նախկին իշխանությունների բառապաշարն օգտագործել. Արմեն Ռուստամյան

Արվել են արտահայտություններ, որոնք կարող ենք համարել քարոզ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք Փաշինյանի` Գեղարքունիք կատարած այցը կարող ենք քարոզարշավ համարել: 

«Այո, այդ այցելության ընթացքում եղել են, հնչել են արտահայտություններ, որոնք քարոզ են նշանակում, մասնավորապես` այս պահը` ձայն պետք է տաք մեզ, որպեսզի մենք շարունակենք այն, ինչ սկսել ենք, ավարտին հասցնենք Ազգային ժողովի ձևավորման գործընթացը։ Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ձայն պետք է տան Նիկոլ Փաշինյանի ուժին։ Քարոզչությունն էլ ո՞նց է լինում»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանի խոսքով` ԿԸՀ-ն պարտավոր է արձագանքել այդ ամենին։

Դիտարկմանը` իշխանությունն ասում է, որ աշխատանքային ժամին մարզային այցելություն է կատարել, նա արձագանքեց. «Երբ  Փաշինյանն ընդդիմություն էր, նույն բանն ասում էր մյուս վարչապետերի մասին, որոնք այցելում էին մարզեր, ու նրանք էլ նույն ձևով պատասխանում էին։ Այս ամենը դեժավյու է դառնում ինձ համար. գալիս են իշխանության ու սկսում նույն բառապաշարն օգտագործել, ինչ նախկին իշխանություններն էին օգտագործում։ Մի քիչ գոնե դրանից զգուշանան, որովհետև այդ նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետերից»։