Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհուրդ կտայի իշխանություններին՝ նախորդների սխալները չկրկնել. ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների հասցեին վարչապետի հնչեցրած պիտակների մասին հարցին։
«Իշխանությունների գահավիժումն սկսվում է այն պահից, երբ սկսում են մեծամտանալ, ինքնասիրահարվել, դեռ ոչինչ չարած՝ նախորդին վարկաբեկել»,- ասաց նա։
Ամենակարեւոր խնդիրն այսօր նա համարում է բովանդակային դիսկուրսի բացակայությունը. «Հենց ուզում ես մի բովանդակային բան ասել, որը տարբերվում է իշխանության տեսակետից, միանգամից սկսում են պիտակավորել՝ սեւ ես, թալանչի ես, նախկին ես»:
Թալանից են խոսում մարդիկ, որոնք, ըստ Արմեն Ռուստամյանի, բազմաթիվ փաստերով նույն թալանի հետ առնչվում են. «Եթե բյուջեից բացահայտ այդքան գումարներ են հատկացվում՝ աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարները, խալի լվալու համար այդքան գումարներ հատկացնելը... Պատկերացրեք, որ նախկինում այդպես լիներ»:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ իշխանությունները քայլեր են կատարում, որոնք կուտակվում են. «Եթե իրենց թվում է, թե պետությունն իրենք են, այս ամենը չի մոռացվելու։ Հակընդդեմ հայցով հանդես են գալու նրանք, ովքեր տուժել են այս ոտնձգություններից, կամայականություններից: Այսօր իրավական դաշտում ինքնիրավչություն է տեղի ունենում՝ սամասուդ, բեսպրեդել: Սա չի կարող անհետեւանք լինել, սա չի մոռացվելու: Սրանք դառնալու են այն կոնկրետ գործերը, որոնք դրվելու են այսօրվա իշխանության առջեւ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, բնականաբար, ամեն ինչ կուտակման էֆեկտ կունենա»:
Նրա համոզմամբ՝ խաբկանք է, որ գնում ենք նոր Հայաստան. հետ ենք գնում՝ դեպի 1990-ականների Հայաստան: «90-ականների կոսմոպոլիտիզմն է, դրան գումարվել է աղանդավորությունը, այլասերվածության լայնածավալ քարոզչությունը»,- ասաց նա:
«Իշխանափոխությո՞ւնն է իրենց վերջնական նպատակը» հարցին Ռուստամյանը պատասխանեց. «Վերջնական նպատակը ժողովրդի իրական իշխանություն հաստատելն է, այսօր հաստատվել է վարչախմբի իշխանություն: Եթե Փաշինյանն այս ամենը տեսնի եւ փոխի՝ բրավո, բոլորս միասին այս գործը կտանենք առաջ: Իսկ եթե՝ ոչ, կունենանք այն, ինչ մինչեւ հիմա ունեցել ենք»:
Արմեն Ռուստամյանը մարդկանց կոչ արեց հասկանալ, որ իրենց ձեռքում է իշխանություն փոխելու բանալին, և օգտվել այդ բանալուց:
Մանրամասները՝ տեսանյութում․