Փոխարժեքներ
06 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված հանցագործության կապակցությամբ։
«Այսօր ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց կողմից հրկիզվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան: Պատճառվել է զգալի նյութական վնաս:
Հանցագործությունը հոգեբանական լուրջ սթրեսի է ենթարկել Ստեփանյանի երեխաներին, որոնք քնած են եղել նրա սեփական տան այն հատվածում, որտեղ կայանված էր ավտոմեքենան: Եթե հարևանների օգնությամբ շատ արագ հրդեհը չմարվեր, ապա հանցագործության հետևանքները կարող էին ողբերգական լինել:
Տեղի ունեցածը մենք գնահատում ենք Գևորգ Ստեփանյանի հանրային, քաղաքական և իր կարգավիճակից բխող գործունեությամբ պայմանավորված հանցագործություն, քանզի անձնական տիրույթում Ստեփանյանի չունի թշնամիներ և որևէ կոնֆլիկտի մեջ չի գտնվում որևէ անձի հետ: Սա «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող քրեաքաղաքական հարձակում է, որն առաջին անգամը չէ և դրսևորվել է տարբեր ձևերով՝ ավագանու անդամի մանդատից ապօրինաբար զրկումից մինչև շինծու քրեական մեղադրանքի առաջադրում, ապօրինի հետապնդումից մինչև ավտոմեքենայի հրկիզում:
Այս ամենը հետևանք է ամենաթողության, «բեսպրեդելի» և օրվա իշխանությունների կողմից խրախուսվող հանցագործության:
«Մայր Հայաստան» խմբակցությունը, խստորեն դատապարտելով Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված քստմնելի հանցագործությունը, իրավապահներից պահանջում է շուտափույթ բացահայտել գործը»:
Հիշեցնենք՝ գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանեկան մեքենան։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը։ Գևորգ Ստեփանյանն ու նրա ընտանիքի անդամներն արթնացել են հարվածի ձայնից. մեքենայի ապակին կոտրել են ու այրել սրահը։