Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում հեղափոխությունից հետո 37 000 աշխատատեղ է բացվել. լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են արվել սոցիալական բեռը թեթևացնելու համար:
Նա նշեց, որ այդ աշխատատեղերը բոլորը զրոյից չեն ստեղծվել, դրանց մի մասն այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել: «Մարդիկ հեղափոխությունից հետո փորձել են ստվերը բերել օրենքի դաշտ, ու այդքան նոր աշխատող է գրանցվել: 37 000 աշխատատեղերի 90 տոկոսը, գուցե և ավելին, ստվերում գործողներն էին: Այդտեղ կան նաև նոր աշխատատեղեր, որոնց թիվը 37 000-ի 10 տոկոսից ավելին չէ: Իհարկե, սոցիալական խնդիրը մեր քաղաքականության առանցքն է, բայց աշխատանքի խրախուսումը նույնպես մեզ համար կարևոր է»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` երջանկության կարևորագույն բաղադրիչներից մեկն այն է, որ մարդն աշխատում է, ստանում համապատասխան վարձատրություն ու հաճույք ստանում դրանից: