Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում աշխատանքը շարունակեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարը, որին մասնակցում էին Եվրախորհրդարանի պատգամավորներ, Եվրոպայի հայ համայնքի, ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր:
Համագումարում ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որում մասնավորապես ասաց.
«Ես ուզում եմ մեկ անգամ եւս հաստատել, որ Հայաստանի քաղաքական զարգացման ճանապարհին եվրոպական ուղղությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը: Հայաստանի համար ներկա պայմաններում առավել մեծ նշանակություն են ստանում եվրոպական ժողովրդավարական արժեքներին եւ սկզբունքներին համահունչ բարեփոխումների շարունակականության ապահովումը: Ցանկանում եմ նաեւ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի խորհրդարանը չի հրաժարվի այդ բարեփոխումների իրականացման առաջատարը լինելու պատասխանատվությունից:
Ձեզ անշուշտ հայտնի է, որ արդեն քառորդ դար հայ ժողովուրդն իր հայրենիքում՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում, ապրում է տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման պայմաններում: Ագրեսիվ պահվածք դրսեւորող Ադրբեջանի եւ վերջինիս կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը եւ մշտական ռազմական սպառնալիքը, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից բնականոն հարաբերություններ հաստատելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժխտողական քաղաքականությունը շատ զգայուն են դարձնում Հայաստանը արտաքին վտանգների նկատմամբ, ինչը բնականաբար արտահայտվում է մեր արտաքին քաղաքականության մեջ՝ առաջին պլան մղելով ռազմական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրները:
Սակայն, ո՛չ ադրբեջանական իշխանությունների սպառնալիքները, ո՛չ էլ նրանց կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը չեն կարող կասեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշեղ առաջընթացը եւ նրա միջազգային ճանաչմանն ուղղված ողջ հայության կողմից իրականացվող ջանքերը»:
Շարունակությունը կարդացեք այստեղ` http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=6163&year=2013&month=10&day=15&lang=arm