Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Այսօր Լոնդոնում ստեղծվել է «Հանուն երջանկության» (Action For Happiness) շարժումը, որի նպատակն է փոխել մարդկանց վերաբերմունքը կյանքի եւ սեփական անձի նկատմամբ. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կազմակերպիչների տվյալներով` այսօր կազմակերպության անդամ է դարձել 4 500 մարդ աշխարհի մոտ 60 երկրից:
«Չնայած վերջին 5 տասնամյակի զգալի նյութական առաջընթացին`մարդիկ ավելի երջանիկ չեն դարձել, ընդհակառակը` նոր հոգսեր ու հիասթափություններ են ի հայտ եկել: Շարժման նպատակն այդ ամենը փոխելն է»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչներից մեկը:
Նա նաեւ հայտարարել է, որ շարժումը հիմնված է նոր գիտական մշակումների վրա, որոնք հնարավորություն են տալու մարդուն հայտնաբերել «երջանկության նոր աղբյուրներ»: Հայտնի է, որ նոր շարժման նախաձեռնողական խմբում Մեծ Բրիտանիայի գիտական աշխարհի ներկայացուցիչներ են: