Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի (ՌԱԳԽ) նախագահ Դենիել Ռասելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՀ-ի և ՌԱԳԽ-ի համագործակցության հեռանկարները:
Տիգրան Սարգսյանը նշել է հանձնաժողովի շահագրգռությունը բիզնես-ասոցացիաների, այդ թվում՝ Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի հետ համակարգային երկխոսության զարգացման հարցում: ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահի խոսքով՝ հանձնաժողովը պատրաստ Է գործակցել օտարերկրյա գործընկերների հետ:
«Եվրասիական ինտեգրացումը թույլ է տալիս ընդլայնել ներքին շուկան՝ այն ավելի թափանցիկ ու հասկանալի դարձնելով ձեռնարկատերերի ու ներդրողների համար: Համաշխարհային տնտեսության աճի դանդաղման ֆոնին դրա զարգացումը կարող է դառնալ մասնակից երկրների տնտեսությունների դիվերսիֆիկացման և աճի գլխավոր աղբյուրը»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Ինչպես նշել է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահը, հանձնաժողովի գործունեությունը հետապնդում է բացառապես տնտեսական նպատակներ և նպատակամղված է կարգավորիչ համակարգերի կատարելագործմանը, վարչական խոչընդոտների նվազեցմանը՝ Եվրասիական տնեսական միության երկրների տնտեսությունների առավել արդյունավետ զարգացման համար: Իր հերթին, ԵԱՏՄ-ն բիզնես-օրակարգի միտված նախագիծ է:
«ԵԱՏՀ-ն ազգային բիզնես-հանրակցությունների հետ համակարգային երկխոսություն է վարում բոլոր կարևոր հարցերի շուրջ, քանի որ հենց բիզնեսն է եվրասիական տնտեսական ինտեգրման շահառուն»,-նշել Է Տիգրան Սարգսյանը: Հանձնաժողովն ապահովում Է որոշումների ընդունման թափանցիկությունը: Ուստի բոլոր կարգավորիչ փաստաթղթերը, որոնք ընդունում է ԵԱՏՀ-ն, քննարկվում են բիզնեսի մակարդակով:
«Հենց մշտական բաց երկխոսության ռեժիմն է այն միջավայրը, որը մեզ թույլ է տալիս միասին առաջ շարժվել եվրասիական տնտեսական նախագծի իրագործման ճանապարհին»,-հայտարարել է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահը:
Դրա հետ մեկտեղ հիմնական գործընկերների և նոր զարգացող շուկաների հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը պետք է ազդակ դառնա արտաքին կոնտուրում Եվրասիական տնտեսական միության դերի բարձրացման համար: «ԵԱՏՄ-ն ունի բոլոր նախադրյալները, որպեսզի դառնա համաշխարհային տնտեսական ճարտարապետության հանգուցային բաղադրիչներից մեկը»,-նշել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին ՌԱԳԽ-ի նախագահ Դենիել Ռասելն ասել է, որ ԵԱՏՄ-ն ժամանակակից, բիզնեսի համար գրավիչ միջազգային նախագիծ է, այդ թվում՝ միությունում չորս «ազատությունների»՝ ապրանքների. ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի սկզբունքի իրականացման շնորհիվ: ՌԱԳԽ-ի ղեկավարի կարծիքով՝ Միությունը զգալի հնարավորություններ է ընձեռում բիզնեսի զարգացման համար, իսկ ԵԱՏՄ-ի ընդլայնումը վկայում է միջազգային ընկերությունների համար նրա գրավչության մասին:
Ռասելն ընդգծել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը պատրաստ է երկխոսություն վարել ԵԱՏՀ-ի հետ: Նա հիշեցրել Է, որ ՌԱԳԽ-ի հետ հանձնաժողովի համագործակցությունը հաջողությամբ զարգանում է մի քանի տարի: Նրա խոսքով, չնայած Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի ընդլայնմանը, ամերիկյան և եվրոպական ընկերությունները շարունակում են արդյունավետորեն աշխատել ԵԱՏՄ-ի երկրների շուկայում: ՌԱԳԽ-ի ղեկավարը հույս է հայտնել, որ բիզնես- երկխոսությանը կհետևի ԱՄՆ-ի և ԵԱՏՄ-ի երկրների միջև հարաբերությունների ջերմացումը:
ՌԱԳԽ-ի նախագահը նշել է ԵԱՏՄ-ի ռազմավարական դիրքը եվրասիական մայրցամաքի կենտրոնում՝ խոշորագույն ինտեգրացիոն նախագծերի՝ Անդրատլանտյան առևտրական ու ներդրումային գործընկերության և Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության միջև: Այդ կապակցությամբ նա կարծիք է հայտնել, որ համագործակցությունը, մասնավորապես, տեխնիկական ստանդարտների ներդաշնակեցման ոլորտում, կարող Է հիմք դառնալ Միության և ստեղծվող գլոբալ գործընկերությունների միջև երկխոսության հաստատման համար:
Ռասելի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները գործընկերային հարաբերություններ են հաստատել ԵԱՏՄ-ի երկրների ազգային բիզնես-հանրակցությունների հետ: Մասնավորապես, նա պատմել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության և «Գործարար Ռուսաստանի» հետ Գործարար խորհրդի փոխգործակցության մասին:
Հանդիպման մասնակիցները նշել են ոչ միայն խոշոր, այլև միջին ու փոքր բիզնեսի մակարդակով համագործակցելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործարար շփումները և, որպես համագործակցության գործնական ոլորտներից մեկը, նշել են երկխոսությունը տեխնիկական կարգավորման շուրջ: