|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչներից է: РИА Новости-ի հետ զրույցում նախարարը հիշեցրել է, որ հենց Հայաստանն է նախաձեռնել իր տարածքում ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի երկարաձգումը:
«Կարծում եմ` դա մեր ռազմա-քաղաքական համագործակցության նշանակալի երևույթներից է, և մենք համարում ենք, որ ռազմակայանը զսպիչ գործոն է»,- ասել է նա:
Անդրադառնալով ռազմակայանի զինծառայողների թվի և տեխնիկայի ավելացման հարցին` նախարարը նշել է, որ դա մարտավարության հարց է: «Նման հարցեր լուծվում են հաշված ժամերի ընթացքում: Փառք Աստծո, դրա համար բոլոր ուժերն ու միջոցները կան: Կազմի ավելացումը չի կարող ինքնանպատակ լինել: Դա պետք է պատասխան լինի կոնկրետ իրավիճակում կոնկրետ մարտահրավերի»,- ասել է Սարգսյանը: