|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսացկությունից հայ կին պատգամավոր Սելինա Դողանն այսօր մեջլիսում բարձրացրել է ազգային փոքրամանսությունների գերեզմանների պղծման հարցը:
Ըստ Demokrathaber-ի՝ նա պահանջել է պաշտպանության տակ վերցնել ազգային փոքրամասնություններին պատկանող գերեզմանատները:
Դողանը, որպես օրինակ, ներկայացրել է երեկ ասորական գերեզմանատան վրա տեղի ունեցած հարձակումը, որի ընթացքում 10 գերեզման է պղծվել՝ կոտրվել են խաչքարեր:
Բացի դրանից, պատգամավորը բարձրացրել է նաև գանձագողերի թիրախում հայտնված հայկական գերեզմանների հարցը: «Մի ժողովրդի գերեզմանատան վրա հարձակվել, նշանակում է համատեղ կյանքի մշակույթի, պատմության վրա հարձակվել»,- նշել է նա՝ կոչ անելով անհապաղ պատժել այդ հարձակումներն իրականացնողներին:
Ելույթի վերջում Դողանը պահանջել է պաշտպանության տակ վերցնել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների գերեզմանատները: