Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կատարված ստուգումների արդյունքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին, 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ, նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալները հունիս-սեպտեմբեր ամիսներին, 2018 թվականի առաջին հինգ ամիսների համեմատությամբ, ավելացել է շեշտակի՝ մոտ 37 տոկոսով, որն արտացոլված է ավտոգազալցավորման գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից սպառվող բնական գազի սպառման ծավալներում:
Լրագրողների հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը պարզաբանել է, որ ձմռանը կորուստների ցուցանիշն ավելի բարձր է, քան ամռանը. «Ուսումնասիրեք և կտեսնեք, որ ոչ միայն 2018թ.-ին է այդպես եղել, այլև մյուս տարիներին: ՊԵԿ-ի մեղադրանքն անհիմն է»,- նշել է նա:
Իր հերթին, պետական եկամուտների ղեկավար Դավիթ Անանյանը նշել է, որ «քրեական գործը դեռևս «դատավճիռ» չէ»: Ըստ նրա՝ գործի շրջանակում անհրաժեշտ է կատարել գործողություններ, որոնք հնարավոր չէ իրականացնել սովորական ստուգման շրջանակում: Իսկ ազդե՞լ են չարաշահումները գազի սակագնի վրա, թե՞ ոչ, Անանյանը պատասխանել է. «Սա մի քանի անհայտով հավասարում է. անհրաժեշտ է պարզել՝ ընդհանրապես եղե՞լ են կորուստներ, այդ կորուստներն ի՞նչ բնույթի են» :
Դավիթ Անանյանը չի գաղտնազերծել յուրացված գումարի չափը, քանի որ քննչական գործողությունների ընթացքում համարվում է գաղտնի տեղեկություն: