կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-01 15:24
Տարածաշրջան

Ձմռանը` տաք, ամռանը զովություն ապահովող քարերով հայկական պատմական տները Թուրքիայում վերածվել են հյուրանոցների

Ձմռանը` տաք, ամռանը զովություն ապահովող քարերով հայկական պատմական տները Թուրքիայում վերածվել են հյուրանոցների

Ձմռանը` տաք, ամռանը զովություն ապահովող քարերով հայկական պատմական տները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքի Այնթապ շրջանում, վերածվել են հյուրանոցների:

Ըստ Timeturk-ի՝ «Հավարա» և «Քըյմըք» անուններով տները հետաքրքրություն են առաջացնում հատկապես զբոսաշրջիկների շրջանում, ովքեր մեծ հյուրանոցների փոխարեն նախընտրում են փոքրիկ մոթելանման տները:

Հայկական պատմական թաղամասերում գտնվող տները կառուցվել են 200-300 տարվա վաղեմություն ունեցող քարերով:

Թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում հյուրանոց-տների տնօրեն Զեյնել Օզքարամանը նշել է, որ երկու տների միացումից ձևավորված հյուրանոցն ունի 14 սենյակ: Նա խոստովանել է, որ իրականում այդ առանձնատները պատկանել են հայերին:

«Տների պատերին հայերեն մակագրություն կա: Դրանք պատմական վայրեր են: Առանձնատները ավերակներ էին, երբ հյուրանոցի սեփականատերը դրանք գնեց: Սկզբում դրանք օգտագործվեցին որպես կոշիկի գործարան: Իսկ հյուրանոցի վերածվելուց հետո մեծ է դրանց նկատմամբ հետաքրքրությունը: Քանի որ հյուրանոցը փոքր է, 90 տոկոսով միշտ լիքն է: Հատկապես շաբաթվա վերջերին անհնար է ազատ սենյակ գտնել»,- նշել է Օզքարամանը:

Մեկ սենյակի արժեքը տատանվում է 150-200 լիրայի (40-45 ԱՄՆ դոլար) սահմաններում: