կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-14 15:51
Արցախ

Արցախի ԱԳՆ-ի և Լիբանանի Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Արցախի ԱԳՆ-ի և Լիբանանի Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Նոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի (ք. Բեյրութ, Լիբանան) միջև ստորագրվել է Համագործակցության մասին հուշագիր։

ԱԳՆ-ի անունից հուշագիրը ստորագրել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, իսկ Հայկազյան համալսարանի անունից՝ համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Լիբանանի Հայկազյան համալսարանում ԱԳՆ աշխատակիցների վերապատրաստումը՝ նպաստելու Արցախի դիվանագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը։